ՇՏԵՄԱՐԱՆ ՊԻՏԱՆԻ ԳԻՏԵԼԵԱՑ /
Խմբ.՝ Ամերիկեան Բողոքական Միսիոնարք.
- Ի Զմիւռնիա : ի տպարանի Հօման Հալլօքի (1839-1840) ; ի տպարանի Կուլիէլմիո Կռիֆիթի (1841-1842, 1844-1846) Ի Կոստանդնուպօլիս : ի տպարանի Ա. Պ. Չըրչըլի (1855) :
- (1-84), 16 երես : պատկերազարդ ; 20 x 28 սմ.
- Ամենամսեայ.
- 1839-1854.
Խմբագիրներն անյայտ են։ "Շտեմարանի" 1844, թիւ 57ի մէջ (էջ 144) դամբանականում կը յիշատակուի միայն՝ թէ "Վաղարշակ Սարգիս Յովհաննէսեան չորս տարի Շտեմարանի գլխաւոր թարգմանիչ" եղած է։ "Շտեմարանի" ՅՈՒՆԻՍ 1846, թիւ 172ի մէջ (էջ 192) "ԾԱՆՈՒՑՈՒՄ ԲԱՐԵՄԻՏ ԸՆԹԵՐՑՈՂԱՑ ՇՏԵՄԱՐԱՆԻՍ" հրատարակիչը կը ծանուցանէ թէ "Ահա հիմա Շտեմարանիս վեցերորդ հատորը կատարեալ եղաւ, որուն առ այժմ դադարիլը կը ծանուցանենք մեր ընթերցողներուն ան պատճառ, որ վերատեսուչը մօտերս Ամերիգա կերթայ, ուր որ մէկ տարի մնալու միտք ունի, եւ հիմա աս կարճ խօսքովս իր հրաժարական ողջոյնը կոտայ բոլոր ընթերցողներուն, մինչև որ Աստուծոյ կամօքը վերադառնայ նորէն իրենց համար աշխատելու։"
Թիւերը կազմուած են 8 թղթածրարներում, իւրաքանչիւր թղթածրարի դարձերեսին փակցուած է էքսլիբրիս։
Իւրաքանչիւր հատորը 12 համար է։ Հատորներուն թիւերի համարակալումը շարունակական է։ Թողարկուած է 7 հատոր եւ 84 թիւ: Իւրաքանչիւր հատորի թիւերուն էջերի համարակալումը շարունակական է, եւ ամէն յաջորդ հատորի էջերի համարակալումը կը սկսի մէկ-ով։
Բնագիրը՝ հայերէն
1839 թիւերը կազմուած եւ ամփոփուած են մէկ առանձին թղթածրարում. դասիչն է 563 / Լ․ I. 4 1840 թիւերը կազմուած եւ ամփոփուած են մէկ առանձին թղթածրարում. դասիչն է 565 / Լ․ I. 4 1841 թիւերը կազմուած եւ ամփոփուած են մէկ առանձին թղթածրարում. դասիչն է 585 / Լ․ I. 4 1842 թիւերը կազմուած եւ ամփոփուած են մէկ առանձին թղթածրարում. դասիչն է 566 / S․ I. 4 1844, 1845, 1846 թիւերը կազմուած եւ ամփոփուած են մէկ առանձին թղթածրարում. դասիչն է 564 / Լ․ I. 4 1854 թիւերը կազմուած եւ ամփոփուած են մէկ առանձին թղթածրարում. դասիչն է 888 / Լ․ IV. 5